2014թ. հունվար-մարտին տնտեսական ակտիվությունը կազմել է 3.3%

22.04.2014 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է  3.3%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում 5.2% աճ է նկատվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում, 0.7%` շինարարության, 4.5%` առեւտրի շրջանառության, 3.5%` ծառայությունների ծավալում:

2014թ. առաջին եռամսյակում 4.6% աճ է գրանցվել սպառողական գների եւ 5.5%` արդյունաբերական արտադրանքի ինդեքսներում: 1.8%-ով աճել է արտահանումը, 0,2%-ով` ներմուծումը: Արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է 0.6%:

Հաշվետու ժամանակահատվածում նվազում է դիտվել արդյունաբերական արտադրանքի եւ էլեկտրաէներգիայի արտադրման ծավալներում, համապատասխանաբար` 2.8% եւ 5.5%-ով:

Դիտում՝ 1063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai