ՎՏԲ-Հայաստան Բանկը գնահատում է 2013-ը որպես մեծ հաջողությունների տարի

18.04.2014 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնահատում է 2013 թվականը որպես «մեծ հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի» եւ նախատեսում է 2014 թ-ին չզիջել իր դիրքերը:

Ամփոփելով  այսօր 2013 թ-ի ցուցանիշները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը նշել է, որ տարվա արդյունքներով Բանկը ունեցել է 5.6 մլրդ դրամի շահույթ: Բանկի կապիտալը կազմել է 37.3 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ակտիվներին, ապա դրանք 2013թ. ընթացքում ավելացել են 43.1%-ով՝ հասնելով 302,3 մլրդ դրամի: Աճի հիմնական գրավական է հանդիսացել ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների աճը:

2013թ. ավարտին բանկը զբաղեցրել է 2-րդ տեղը ՀՀ բանկերի շարքում համապարփակ ակտիվներով (շուկայի 10.2%), իսկ ընդհանուր վարկերի ցուցանիշով զբաղեցրել է 1-ին տեղը (շուկայի 12.2%):

Անցած տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեկարգել է 37 մասնաճյուղ: VISA միջազգային վճարային համակարգի հետ միասին իրականացրել է 2 մարքեթինգային արշավ անկանխիկ վճարումների խթանման նպատակով՝ «Ամառը ՎՏԲ-ի հետ» եւ «Օլիմպիական արշավ Սոչի 2014»:  

Յուրի Գուսեւը վստահություն է հայտնել, որ 2014 թվականն ավելի արդյունավետ ու հեռանկարային կլինի, եւ իրենք կամրագրեն վարկային եւ ավանդային պորտֆելների աճի բարձր տեմպը:

Դիտում՝ 4867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai