6 հայ ընդգրկվել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում

17.04.2014 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

6 հայ ընդգրկվել է «Ֆորբս» ամսագրի կողմից կազմված «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ցանկում:

Վարկանիշի 26-րդ հորիզոնականում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը $ 4.3 մլրդ կարողությամբ: «Ֆորբսի» տվյալներով, մեկ տարվա ընթացքում Սամվել Կարապետյանի կարողությունն ավելացել է $ 500 մլն-ով:

40-րդ տեղում է «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը $ 2.6 մլրդ կարողությամբ: «Ֆորբսի» տվյալներով, մեկ տարվա ընթացքում Դանիլ Խաչատուրովի կարողությունն ավելացել է $ 200 մլն-ով:  

98-րդ եւ 99-րդ տեղերը զբաղեցնում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատերեր Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը «Ֆորբսը» գնահատում է $ 1.1 մլրդ: Ամսագրի տվյալներով, եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը մեկ տարվա ընթացում նվազել է $ 250 մլն-ով:

124-րդ տեղում է Սբերբանկի նախագահի խորհրդական Ռուբեն Վարդանյանը` $ 850 մլն կարողությամբ: «Ֆորբսի» տվյալներով, մեկ տարվա ընթացքում Ռուբեն Վարդանյանի կարողությունն ավելացել է $ 350 մլն-ով:

133-րդ տեղում է Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը $ 750 մլն կարողությամբ:

«Ֆորբսի» վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ալիշեր Ուսմանովը
$ 18.6 մլրդ կարողությամբ:   

Դիտում՝ 7210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai