Անելիք Բանկի աշխատակիցները կաջակցեն քեսաբահայերին

11.04.2014 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի աշխատակիցները  քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած  դրամահավաքին:  

Նախաձեռնությունն առավել հասանելի դարձնելու համար բանկում բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ կատարվելու են փոխանցումներ, եւ յուրաքանչյուր աշխատակից, առաջնորդվելով բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքով, կարող է մասնակից դառնալ քեսաբահայ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու կարեւոր գործընթացին:

«Հայաստանի պատմության ողջ ընթացքում Սփյուռքը մշտապես եղել է նրա կողքին, եւ այժմ մեր հերթն է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Տվյալ նախաձեռնության մեջ կարեւորը ոչ միայն նյութական, այլ բարոյական կողմն է, քանի որ յուրաքանչյուր օգնություն, որը կտրամադրեն հայաստանցիները Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, վերջիններիս համար կլինի նաեւ որպես բարոյական աջակցություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում եւ կարող է արագ իրականացնել բոլոր կազմակերպչական աշխատանքները՝  բանկի աշխատակիցների կողմից նվիրաբերած գումարը քեսաբահայերին հասցնելու եւ նրանց համապատասխան այլ ծառայություններ մատուցելու համար:

Դիտում՝ 1430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai