Կոնվերս Բանկը վերաբացել է «Կիլիկիա» մասնաճյուղը

09.04.2014 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկն այսօր պաշտոնապես վերաբացել է «Կիլիկիա» մասնաճյուղը՝ ք. Երեւան, Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում:

«Կոնվերս Բանկը հոգում է իր հաճախորդների հարմարության հարցերը: Մեր մասնաճյուղային ցանցն անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերը՝ պարտադիր պարբերաբար վերանորոգվում: «Կիլիկիա» մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

«Կիլիկիա» մասնաճյուղը նոր հաճախորդներին է ներկայացնում մի շարք ծառայություններ արտոնյալ պայմաններով: Մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 5-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը ցանկացած արժույթով հաշիվները կարող են բացել եւ վարել անվճար:

«Բանկ-Հաճախորդ» եւ «Ինտերնետ բանկ» համակարգերի սպասարկման վճարը իրավաբանական անձանց համար կնվազի 50%-ով, իսկ ֆիզիկական անձանց «Ինտերնետ բանկ» ծառայությունը կտրամադրվի անվճար:

Ակցիայի շրջանակներում «Կիլիկիա» մասնաճյուղում պատվիրված Կոնվերս Բանկի մի շարք քարտերի համար սպասարկման վճարը կնվազի 50%-ով, ինչպես նաեւ կնվազեցվի որոշ վարկերի սպասարկման միջնորդավճարներն ու տարեկան տոկոսադրույքը:

«Կիլիկիա»-ն 2014-ին վերաբացված առաջին մասնաճյուղն է: Երեւանում գործում է Բանկի 14, իսկ Հայաստանում՝ 35 մասնաճյուղ:

Դիտում՝ 3694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai