Կոնվերս Բանկը գործարկել է նոր ծառայություն Տրանսֆեր քարտի համար
01.04.2014 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Կոնվերս Բանկը գործարկել է նոր ծառայություն, որի շրջանակներում արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդները կարող են ստանալ գումարը առանց բանկ այցելելու՝ օգտվելով Տրանսֆեր քարտի հնարավորություններից:
Ինչպես հայտնել են բանկում, այսուհետ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem համակարգերով փոխանցվող գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին:
Տրանսֆեր քարտի քարտապանները գումարը կարող են ստանալ մեկ հեռախոսազանգով: Զանգահարելով (010) 511 292 համարով` անհրաժեշտ է բանկի աշխատակցին հայտնել ստույգ տվյալներ՝ ծածկագիրը, անունը, ազգանունն ու հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, ինչպես նաեւ փոխանցման կոդը: Դրանից հետո գումարը կփոխանցվի Տրանսֆեր քարտային հաշվի վրա:
Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում հնարավորություն է ընձեռվում Տրանսֆեր քարտից գումարը փոխանցել այլ հաշվեհամարներին: Քարտի գումարը կարելի է կանխիկացնել ցանկացած բանկոմատում:
ՀՀ դրամով Տրանսֆեր քարտերի համար սահմանված է դրական մնացորդի համար տարեկան 3% տոկոսադրույք:
Տրանսֆեր քարտի քարտապանները կմասնակցեն նաեւ Կոնվերս Բանկի բոլոր բոնուսային ծրագրերին՝ Կոնվերս միավորներ, Cash-back եւ զեղչեր:
Տրանսֆեր քարտ ստանալու համար անհրաժեշտ է Կոնվերս Բանկ ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք եւ տեղում լրացնել դիմումը:
Քարտը տրամադրվում է 3 տարի ժամկետով: Visa Electron-ի դեպքում միանվագ վճարը կազմում է 2000 դրամ, իսկ ArCa քարտը՝ անվճար է:
Վերջին լուրեր
24.05.2025 | 23:00 Ֆինտեխ
23.05.2025 | 15:20 Նորություններ
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
23.05.2025 | 11:42 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: