«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը սգում է Ստեփան Գիշյանի կորուստը

23.03.2014 | 18:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հաղորդագրությունը բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի մահվան կապակցությամբ:

«Մարտի 22-ին 49 տարեկան հասակում հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Ունենալով ֆինանսական ոլորտում հարուստ աշխատանքային փորձ` 1996թ.-ին Ստեփան Գիշյանը ստանձնել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գործադիր տնօրենի պաշտոնը` ղեկավարելով բանկը հիմնադրման օրվանից:

2006թ.-ին «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկը վերակազմավորվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության, իսկ Ստեփան Գիշյանը շարունակել է զբաղեցնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը:

2003թ.-ից Ստեփան Գիշյանը հանդիսանում էր նաեւ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահը, իսկ 2006թ.-ից` «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահը:

Ստեփան Գիշյանը 2009թ.-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամ:

2006-2007թթ. նախագահել է Հայաստանի բանկերի միությունը:

Ստեփան Գիշյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացման եւ բանկային համակարգի կայացման գործում: Նրա ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական համագործակցությունը նոր որակ ստացավ:

2001թ.-ին Ստեփան Գիշյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2009թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից` «Վաստակի համար» ազգային շքանշանով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության ողջ անձնակազմը սգում է իր ղեկավարի կորուստը եւ կիսում հարազատների վիշտը: Ստեփան Գիշյանի գործն ու անունը միշտ վառ կմնա մտերիմների եւ գործընկերների հուշերում:

Ստեփան Գիշյանի հոգեհանգիստի տեղի եւ ժամանակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Դիտում՝ 8890
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai