Անելիք Բանկի ավանդային պորտֆելն աճել է շուրջ 30%-ով

21.03.2014 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի ավանդային պորտֆելը 2014թ. մարտի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 33.1 մլրդ դրամ, ինչը 28.8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն անցած տարվա համեմատ ավելացել է 14.8%-ով` կազմելով շուրջ 27 մլրդ դրամ:

2014թ. հունվարից բանկը ներդրել է նոր «Դրամային» ավանդատեսակը, որն ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ: Բանկը հունվար-մարտ ամիսներին գրանցել է աճ հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելում` շուրջ 1.4 մլրդ  դրամ: Տվյալ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 56.6%-ով:

«Անելիք Բանկը մշտապես կարեւորել է համագործակցությունը հաճախորդների հետ նաեւ ավանդային պրոդուկտների մասով, իսկ մեր գրանցած արդյունքներն ապացուցում են, որ Բանկը վայելում է նրանց վստահությունը: Մեզ ուրախացնում է հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի դինամիկ աճը, որը ես գնահատում եմ որպես տարիների ընթացքում կատարված հետեւողական աշխատանքի արդյունք»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Դիտում՝ 1763
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai