Սամվել Կարապետյանը երկրորդն է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաների» ցանկում

03.02.2014 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Forbes ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2014» վարկանիշում:   

Վարկանիշում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը 2013 թվականին: Այլ բիզնեսներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվում:

Վարկանիշի համաձայն, անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $960 մլն:

Սամվել Կարապետյանի ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը 2013թ. կազմել է $910 մլն, որից շուրջ $600 մլն-ը բաժին է ընկել Մոսկվայում գտնվող օբյեկտներին:   

Forbes-ի «Ռուսաստանի ամենահարուստ գործարարները» վարկանիշում Սամվել Կարապետյանը $ 3,8 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 29-րդ տեղը:

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2014» վարկանիշի վերջին` 30-րդ տեղը զբաղեցնում է «Լեգիոն Դեւելոպմենտ» ընկերությունը, որի սեփականատերը Դանիլ Խաչատուրովն է:

Դիտում՝ 9425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai