ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է լոգիստիկ համալիրի շինարարությունը

23.01.2014 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երեւանում:

Բանկի կողմից ֆինանսավորման նախագծով ենթադրվում է առկա անշարժ գույքի վերակառուցում եւ դրա հիման վրա ժամանակակից պահեստային համալիրի ստեղծում, որը կառաջարկի մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի փոխադրում եւ բեռնաթափում, փոխադրման եւ առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում եւ մակնշում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր, շուկայում ապրանքի զարգացում եւ այլն:

Պահեստն աշխատելու է շուրջօրյա եւ տալու է հնարավորություն կատարելու ապրանքի հաշվեկշռի հարցում, տրամադրելու է անձնական կոորդինատոր ունենալու, ինտերնետի միջոցով ցանկացած ժամանակ նոր հարցում կատարելու հնարավորություն, ինչպես նաեւ ապահովվելու է բարձրակարգ վերահսկման տեխնոլոգիական համակարգով: Տարածքում տեղակայված են լինելու դարակաշարեր, եւ այն հարմար կլինի տարբեր տեսակի ապրանքների  ու բեռների համար:

Համալիրին հարող տարածքն ունի արդյունաբերական նշանակություն, եւ ենթակառուցվածքը բավականին նպաստավոր է լոգիստիկ ծառայություններ մատուցելու համար: Այն գտնվում է Երեւանի կենտրոնից մեքենայով 15 րոպե հեռավորության վրա: Համալիրի տարածքով անցնում է երկաթգծի մի հատված: Հիմնական մաքսային տերմինալներից միջին հեռավորությունը կազմում է 3-4 կմ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից` 8կմ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լոգիստիկ բիզնեսը Հայաստանում գործունեության համեմատաբար նոր տեսակ է, այս ոլորտի ֆինանսավորումը բավականին կարեւոր է: Հույս ունենք, որ ֆինանսավորման ճկուն կառուցվածքը թույլ կտա «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» ՓԲԸ-ին ավելացնել իր բաժինը Հայաստանի լոգիստիկ ծառայությունների շուկայում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը :

Դիտում՝ 3847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai