Տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 41-րդն է

14.01.2014 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որտեղ Հայաստանը 186 երկրների շարքում 68,9 միավորով զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը եւ ընդգրկվել է «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում:

Ցուցիչի համաձայն, Հայաստանի տնտեսական ազատության վիճակը 0.5 միավորով հետընթաց է ապրել, ինչը կապված է երկրում ներդրումային, բիզնես եւ ֆինանսական ազատության հետընթացի հետ:   

Եվրոպական 43 երկրների շրջանում Հայաստանը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը, ինչը համարվում է համաշխարհային եւ տարածաշրջանային միջինից բարձր ցուցանիշ:

Ի դեպ, ցուցիչի գոյության 20 տարիների ընթացքում Հայաստանը 26,7 միավորով բարելավել է տնտեսական ազատության ցուցանիշը: Տնտեսական  ազատության 10 չափորոշիչներից  8-ում, որոնցից են, օրինակ,  պետական ֆինանսների կառավարումը, առեւտրային եւ  ֆինանսական ազատությունները, Հայաստանը գրանցել է ցուցանիշի բարելավում:

Այնուամենայնիվ, ցուցիչի հեղինակները նշում են առկա մարտահրավերների մասին, որոնք հիմնականում կապված են կառուցվածքային եւ համակարգային բարեփոխումների հետ, արձանագրելով, որ սեփականության իրավունքների պաշտպանությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում չափազանց ցածր են համաշխարհային ստանդարտներից, իսկ իրավական դաշտը շարունակում է թույլ մնալ:

Ազատ տնտեսություն ունեցող երկրների եռյակը գլխավորում են Հոնգ Կոնգը, Սինգապուրը եւ Ավստրալիան: Վրաստանը զբաղեցնում է 22-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ, Թուրքիան` 64-րդ, իսկ Ռուսաստանը՝ 140-րդ հորիզոնականը:

Դիտում՝ 1716
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai