Երեւանի կոնյակի գործարանն այսուհետ կղեկավարի Արտակ Բարսեղյանը

10.01.2014 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 1-ից Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Արտակ Բարսեղյանը:

Մինչ այդ Արտակ Բարսեղյանը զբաղեցնում էր Պեռնո Ռիկար Ղազախստան ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

Արտակ Բարսեղյանը ծնվել է 1969 թ-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը: 1998-ից աշխատել է ԵԿԳ-ում` զբաղեցնելով ֆինանսավարչական ոլորտի մի շարք պաշտոններ:

2001-ին նշանակվել է Պեռնո Ռիկար Ուկրանիա ընկերության ֆինանսավարչական տնօրեն` 2009-ից ղեկավարում էր  Պեռնո Ռիկար Ղազախստանի ներկայացուցչությունը:

ԵԿԳ նախկին տնօրեն Արա Գրիգորյանը նշանակվել է Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի փոխնախագահ եւ շարունակելու է ղեկավարել Պեռնո Ռիկար Մինսկի ներկայացուցչությունը` համատեղելով այն Երեւանի կոնյակի գործարանի Խորհրդի նախագահի պաշտոնի հետ:

Դիտում՝ 4830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai