Յունիբանկն ավարտել է միջազգային սերտիֆիկացման գործընթացը

27.11.2013 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն անցել է PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: Որպես աուդիտոր ընտրվել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուսաստանյան խորհրդատվական  «Դիջիտալ Սեքյուրիթի» ընկերությունը:

PCI DSS-ը տվյալների անվտանգության ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

Յունիբանկը, հանդիսանալով Visa միջազգային եւ ArCa լոկալ համակարգերի անդամ, սկսել է նաեւ սերտիֆիկացման գործընթացը Mastercard վճարային համակարգում: Թողարկված քարտերի քանակով բանկն ընդգրկված է ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 168 000:

«Բանկային քարտերի բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է, եւ մենք մշտապես զբաղվում ենք քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը եւս մեկ քայլ է կառավարման գործընթացների  արդյունավետության եւ տեղեկատվական համակարգերի անվտանգության  բարձրացման ուղղությամբ», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Դիտում՝ 3652
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai