Կոնվերս Բանկը գործարկել է «Հոբելյանական» ավանդատեսակը

10.10.2013 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկն իր 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 1-ից  մինչեւ 2014թ. մարտի 1-ը առաջարկում է «Հոբելյանական» նոր ավանդատեսակը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Կոնվերս Բանկում, «Հոբելյանական»-ը ավելացման իրավունքով ավանդատեսակ է, որը կարելի է ներդնել սկսած ընդամենը 20 հազար դրամից՝ բանկում գործող այլ ավանդներից ավելի բարձր դրույքաչափով: Մասնավորապես, 12 ամսվա դեպքում ավանդն ընդունվում է 12%, իսկ 20 ամսվա դեպքում՝ 13% տարեկան տոկոսադրույքներով:

Ավանդը ներդնելու պահից սկսած մեկ տարվա ընթացքում ավանդատուներին կտրամադրվեն անվճար վճարային քարտեր: «Հոբելյանական» ավանդը տալիս է նաեւ շահավետ պայմաններով վարկային սահմանաչափի հնարավորություն:

Վերջին շրջանում Կոնվերս Բանկի կողմից իրականացված «Ոսկե Կարաս» եւ «Արձակուրդային» ակցիաների շնորհիվ բանկին հաջողվել է  ներգրավել ավելի քան 3 մլրդ դրամի գումար՝ ավանդատուներին վճարելով մոտ 80 մլն դրամ տոկոսագումարներ:

Դիտում՝ 6179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai