Քննարկվել են արտագաղթի դրդապատճառները եւ հաղթահարման ուղիները

02.10.2013 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանից մեկնածների շուրջ 60%-ը դժգոհ է արտագաղթելու իր որոշումից:

Այս մասին ասվել է Երեւանում կազմակերպված «Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովի ընթացքում՝ սոցիոլոգիական հարցման արդյունքների ներկայացման ժամանակ:

Ըստ հարցման, արտագաղթածների զգալի մասն այս կամ այն հոգեբանական պատճառով լռում է, չի ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում է ինքնախաբեության:

Ըստ մեկ այլ հարցման արդյունքների, արտագաղթողների շուրջ 80%-ը դժգոհում է  ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ:

Այս եւ մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման կայացման մեջ իռացիոնալության գործոնը մեծ դեր է խաղում:

Հայաստանի եւ Արցախի պետական հատվածի ներկայացուցիչները գիտաժողովի մասնակիցներին ներկայացրին արտագաղթի խնդրի լուծման համար մշակված պետական քաղաքականությունը եւ դրա իրականացման արդյունքները:

«Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովը կազմակերպել էր «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը՝ Հայէկոնոմբանկի եւ InLobby ընկերության  ֆինանսական աջակցությամբ: Գիտաժողովի արդյունքների վերլուծության հիման վրա նախաձեռնությունը հրապարակելու է արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ծրագիր:

Դիտում՝ 2182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai