Քննարկվել են արտագաղթի դրդապատճառները եւ հաղթահարման ուղիները
02.10.2013 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.empitry.com

Հայաստանից մեկնածների շուրջ 60%-ը դժգոհ է արտագաղթելու իր որոշումից:
Այս մասին ասվել է Երեւանում կազմակերպված «Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովի ընթացքում՝ սոցիոլոգիական հարցման արդյունքների ներկայացման ժամանակ:
Ըստ հարցման, արտագաղթածների զգալի մասն այս կամ այն հոգեբանական պատճառով լռում է, չի ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում է ինքնախաբեության:
Ըստ մեկ այլ հարցման արդյունքների, արտագաղթողների շուրջ 80%-ը դժգոհում է ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ:
Այս եւ մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման կայացման մեջ իռացիոնալության գործոնը մեծ դեր է խաղում:
Հայաստանի եւ Արցախի պետական հատվածի ներկայացուցիչները գիտաժողովի մասնակիցներին ներկայացրին արտագաղթի խնդրի լուծման համար մշակված պետական քաղաքականությունը եւ դրա իրականացման արդյունքները:
«Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովը կազմակերպել էր «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը՝ Հայէկոնոմբանկի եւ InLobby ընկերության ֆինանսական աջակցությամբ: Գիտաժողովի արդյունքների վերլուծության հիման վրա նախաձեռնությունը հրապարակելու է արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ծրագիր:
Վերջին լուրեր
21.06.2025 | 12:45 Հոդվածներ
20.06.2025 | 13:35 Արժեթղթերի շուկա
20.06.2025 | 10:07 Ֆինտեխ
Հնդկական iGCB-ն ընդլայնում է ներկայությունը Մերձավոր Արեւելքում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: