Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 45 հազ. դրամ

06.06.2013 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարվա hուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 30%-ով` կազմելով 45 հազ. դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ այս նպատակով պետբյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ 6 մլրդ դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ աշխատավարձի բարձրացում է ակնկալվում նաեւ 2014թ. հունվարի 1-ից, եւ այդ նպատակին հաջորդ տարի անհրաժեշտ կլինի պետբյուջեից տրամադրել եւս 50 մլրդ դրամ:

Դիտում՝ 4894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai