Հայաստանի գործարարների լավատեսությունն էապես պակասել է

30.04.2013 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի նոր հետազոտությունը (Միջազգային գործարար զեկույց/IBR) ցույց է տալիս, որ Հայաստանի գործարարների 14% -ը  լավատեսորեն են տրամադրված հաջորդ 12 ամիսներին երկրի տնտեսության բարելավման վերաբերյալ (ի համեմատ 2012 թ. 4-րդ եռամսյակի՝ 42% -ի):

Աշխարհում գործարարների 27%-ը լավատես է տնտեսական հեռանկարի վերաբերյալ: Ցուցանիշը զգալի բարձրացել է ի նախորդ եռամսյակի համեմատ, երբ այն կազմում էր ընդամենը 4%:

Աշխարհի 3 խոշորագույն տնտեսություններում գրանցվել է լավատեսության աճ. 31% Միացյալ Նահանգներում (2012թ. 4-րդ եռամսյակի -4%-ից) , 29% Չինաստանում (19%-ից) , իսկ Ճապոնիայի բազմամյա հոռետեսությունը զանգվածաբար զիջել է դիրքերը՝  բարելավվելով ցուցանիշը -70%-ից մինչեւ -2%:

Վստահությունը վերադարձել է նաեւ PIGS (Պորտուգալիա, Իռլանդիա, Հունաստան, Իսպանիա ) երկրներում(-56%-ից՝ 15%):

Դիտում՝ 3125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW