BSC-ն ստացել է OMCP սետիֆիկացման հատուկ իրավունքը

12.04.2013 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բի-Էս-Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնը  հատուկ իրավունքներով ձեռք է բերել Հայաստանում ինտերնետ-մարքեթինգի մասնագետների OMCP (Online Marketing Certifed Professional) սետիֆիկացման իրավունքը:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, OMCP-ին օնլայն-մարքեթինգի միջազգային հավաստագրման ստանդարտ է եւ համարվում է ոլորտի մասնագետների որոկավորման բարձրագույն մակարդակ: «OMCP հավաստագրի շնորհման իրավունք ունեն միջազգային թրեյնինգային միայն մի քանի ընկերություններ, եւ այժմ BSC-ի ջանքերի շնորհիվ այդ հավաստագիրը հնարավոր է ստանալ նաեւ Հայաստանում: Հատկանշական է, որ ինտերնետ-մարքեթինգի մասնագետների համար միջազգային բարձրագույն «դպրոցը» OMCP սերտիֆիկացումն է»:

Սամվել Գեւորգյանի խոսքերով, BSC-ն ավելի քան 5 տարի է լայնածավալ գործունեություն է իրականացնում ինտերնետ-մարքեթինգի ոլորտում, եւ այդ տարիների ընթացքում բավականին լուրջ ձեռբերումներ են գրանցվել ինտերնետում մասնավոր ձեռնարկությունների առաջխաղացման, նրանց հաճախորդնեի թվի, վաճառքի ծավալների եւ շահույթների ավելացման գործում: «Եվ այսօր, ընդլայնելով գործունեությունը, մենք սկսում ենք ինտերնետ-մարքեթինգի ոլորտի մասնագետների պատրաստման եւ սերտիֆիկացման գործընթացը»:

BSC-ի ղեկավարի փոխանցմամբ, մեկնարկող դասընթացների շնորհիվ Հայաստանի ինտերնետ-մարքեթինգի բնագավառի մասնագետները հնարավորություն կունենան լսել միջազգային փորձը ներկայացնող առաջատար մասնագետների զեկույցները, ծանոթանալ ինտերնետ-մարքեթինգի դրույթներին, ունենալ կազմակերպված եւ համակարգված մոտեցումներ բիզնեսի օնլայն զարգացման բնագավառում:

“Եվ ամենակարեւորը` ստանալ միջազգային հավաստագրեր, որոնցով մասնագետները կարող են իրենց գիտելիքները կիրառել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, ընդ որում՝ զարգացած երկրներում”,- նշել է Գեւորգյանը:

OMCP դասընթացների թեմաները բազմաբնույթ են՝ Facebook մարքեթինգ; YouTube եւ վիդեո-մարքեթինգ; վեբ-վերլուծություններ (Web Analytics Competitive Intelligence Analysis); KPI ցուցանիշների վերլուծություն եւ գործիքներ (KPI Analysis & Techniques); հատվածավորում, վեբ-վերլուծությունների հաջողության բանալին (Segmentation: Key to Web Analytics Success) եւ այլն: Ընդհանուր առմամբ առաջարկվում են 20-ից ավելի թեմաներ:

Դիմորդը պետք է տիրապետի անգլերեն լեզվի, քանի որ բոլոր նյութերը (տեսահոլովակներ, առցանց դասախոսություններ, հոդվածներ) տրամադրվում են միայն ամերիկյան մասնագետների կողմից: Ինչպես նշել է Սամվել Գեւորգյանը, մինչ օրս BSC-ն մատուցում էր միայն ինտերնետ-մարքեթինգի ծառայություններ, մինչդեռ այս նախագծով ընկերությունը աջակցում է ինտերնետ-մարքեթինգի մասնագետների ունակությունների, գիտելիքների եւ կարողությունների բարձրացմանը:
«Ինտերնետ-մարքեթինգի նպատակն ընկերության բիզնեսի զարգացումն է: Ուստի  անհրաժեշտ է ունենալ մշտապես վերապատրաստվող եւ ժամանակակից տեխնոլոգիաների, թարմացվող գիտելիքների եւ միտումների մասին տեղեկացված մասնագետներ:  Շատ հայ մասնագետներ գիտակցում են այդ պահանջը, եւ այսօր նրանց ցանկությունները իրականություն են դառնում՝ ի շնորհիվ առաջարկվող OMPC դասընթացների եւ հավաստագրման: Միայն միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների առկայությունը կարող է Հայաստանի տնտեսության արդյունավետությունը բարձրացնել մեկ աստիճան եւս` ավելացնելով հայաստանյան ընկեությունների մրցունակությունը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում: Ի դեպ, BSC-ի ինտերնետ-մարքեթինգի մասնագետներից մեկն արդեն ստացել է OMCP սերտիֆիկացում վեբ-վերլուծությունների բնագավառում, իսկ 2-ի սերտիֆիկացումը ընթացքի մեջ է»,- ընդգծել է Սամվել Գեւորգյանը:

Պատրաստեց Խորեն Օրմանյանը

Դիտում՝ 2987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai