«Արմավիան» դադարեցնում է թռիչքները եւ սկսում է սնանկության ընթացակարգը
29.03.2013 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Երեւան: Մեդիամաքս: «Արմավիա» ընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «որոշվել է դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկության ընթացակարգը»:
«Երեք տարի շարունակ «Արմավիա» ավիաընկերության սեփականատերը այլ բիզնեսներից միջոցներ է ներդրել «Արմավիա»-ի զարգացմանն աջակցելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ նման կերպ աշխատանքը շարունակելը հնարավոր չէ, եւ, այդ իսկ պատճառով, որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկության ընթացակարգը»,- նշվում է «Արմավիա»-ի հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
17.06.2025 | 13:43 Նորություններ
17.06.2025 | 13:40 Նորություններ
17.06.2025 | 12:04 Նորություններ
17.06.2025 | 10:41 Նորություններ
Amio Era. բաց մի թողեք կրթավճար ստանալու ձեզ հնարավորությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: