Կոնվերս Բանկը նշել է 20-ամյակը

25.03.2013 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին:

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն իր խոսքում նշել է, որ հիմնադրման օրվանից ի վեր Կոնվերս Բանկին հաջողվել է կայուն զարգանալ տնտեսական տարբեր փուլերի ընթացքում՝ այսօր արդեն հաստատվելով որպես Հայաստանի Հանրապետության առաջատար բանկերից մեկը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն աճել է ավելի քան 40%-ով, իսկ տրամադրած պլաստիկ-քարտերինը՝ 90%-ով՝ գերազանցելով 100 000-ի սահմանագիծը, հայտնել են բանկում:

Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, բանկն իր հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորին: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկը կհամագործակցի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենության եւ Արամ Խաչատրյանի անվան եռյակի հետ՝ նպաստելով մեծանուն կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը:

Ասուլիսն ավարտվել է Արամ Խաչատրյանի վալսով հռչակավոր կոմպոզիտորի անվան եռյակի կենդանի կատարմամբ:

Դիտում՝ 2521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai