Առէկսիմբանկը օգնություն է ցուցաբերել զոհված ազատամարտիկների կանանց եւ մայրերին

11.03.2013 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կանանց միջազգային օրվան ընդառաջ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը զոհված ազատամարտիկների 50-ից ավել կանանց եւ մայրերին ցուցաբերել է ֆինանսական օժանդակություն` մարտի 7-ին այցելելով «Զինվոր եւ իրավունք» ՀԿ եւ Զինվորի պաշտպանության կոմիտե, հայտնել են բանկում:

«Մենք խոնարհվում ենք Ձեր որդիների եւ ամուսինների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են զոհել Ղարաբաղի ազատության եւ անկախության համար: Նրանց կորովն ու ինքնազոհությունը` հանուն գալիք սերունդների, հավերժ լինելու է օրինակելի եւ հպարտության առարկա», - ասել է բանկի հաճախորդների բազայի զարգացման եւ մարքեթինգի ծառայության տնօրեն Արմեն Կարապողոսյանը:

Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինպես նաեւ Ղարաբաղյան  եւ Հայրենական Մեծ պատերազմների վետերանների աջակցմանը:

Դիտում՝ 3487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai