Facebook
Google Extention
RSS
Չորեքշաբթի, Մարտ 29

Նորություններ

 
Exclusive

Բանկային աֆորիզմներ Աշոտ Նադանյանից՝ հատուկ Banks.am-ի համար

 
 Երկուշաբթի 11 Մարտ 2013
Աշոտ Նադանյանն ու Լեւոն Արոնյանը
Photo: http://nadanian.blogspot.com/

Աշոտ Նադանյանն ու Լեւոն Արոնյանը

Աշոտ Նադանյանն ու խաղի պատանի մասնակիցները

Աշոտ Նադանյանն ու խաղի պատանի մասնակիցները

Վլադիմիր Հակոբյանն ու խաղի պատանի մասնակիցները

Վլադիմիր Հակոբյանն ու խաղի պատանի մասնակիցները

Աշոտ Նադանյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը

Աշոտ Նադանյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը

Կոնվերս Բանկի աշխատակիցները

Կոնվերս Բանկի աշխատակիցները

Վլադիմիր Հակոբյանը

Վլադիմիր Հակոբյանը

Գաբրիել Սարգսյանը

Գաբրիել Սարգսյանը

Վլադիմիր Հակոբյանի որդին

Վլադիմիր Հակոբյանի որդին

Աշոտ Նադանյանը դստեր հետ եւ մրցաշարի պատանի մասնակիցը

Աշոտ Նադանյանը դստեր հետ եւ մրցաշարի պատանի մասնակիցը

Գաբրիել Սարգսյանը

Գաբրիել Սարգսյանը

Պատանի մասնակիցը

Պատանի մասնակիցը

Շախմատային weekend-ին

Շախմատային weekend-ին

Կոնվերս Բանկի գլխավոր հաշվապահ Գոհար Հարությունյանը

Կոնվերս Բանկի գլխավոր հաշվապահ Գոհար Հարությունյանը

Աշոտ Նադանյանը նաեւ օնլայն խաղ անցկացրեց  Թումո Դիլիջանի պատանի շախմատիստի հետ

Աշոտ Նադանյանը նաեւ օնլայն խաղ անցկացրեց Թումո Դիլիջանի պատանի շախմատիստի հետ

Շախմատային weekend-ին

Շախմատային weekend-ին

Աշոտ Նադանյանը նաեւ օնլայն խաղ անցկացրեց  Թումո Դիլիջանի պատանի շախմատիստի հետ

Աշոտ Նադանյանը նաեւ օնլայն խաղ անցկացրեց Թումո Դիլիջանի պատանի շախմատիստի հետ

Շախմատային weekend-ին

Շախմատային weekend-ին

Կոնվերս Բանկի աշխատակից Նաիրա Թովմասյանն ու պատանի մասկանիցը

Կոնվերս Բանկի աշխատակից Նաիրա Թովմասյանն ու պատանի մասկանիցը

Կոնվերս Բանկի աշխատակիցները

Կոնվերս Բանկի աշխատակիցները

 

Կիրակի օրը TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Կոնվերս Բանկը կազմակերպել էր արդեն ավանդական դարձած «Շախմատային երկխոսություն»-ը՝ հայ անվանի շախմատիստների մասնակցությամբ:

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ միջազգային վարպետ, Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը շախմատի միաժամանակյա խաղ անցկացրին TUMO կենտրոնի պատանիների, Գյումրիի շախմատի դպրոցի սաների, ինչպես նաեւ  հրավիրված շախմատային weekend-ի մասնակիցների՝ Կոնվերս Բանկի հաճախորդների  հետ: Աշոտ Նադանյանը նաեւ օնլայն խաղ անցկացրեց  Թումո Դիլիջանի պատանի շախմատիստի հետ:

Տեղյակ լինելով, որ Աշոտ Նադանյանը նաեւ շախմատային աֆորիզմների մեծ վարպետ է, մեր կայքը նախապես խնդրել էր մարզչին հատուկ Banks.am-ի համար աֆորիզմներ հեղինակել բանկերի եւ բանկիրների մասին:

Աշոտ Նադանյանը աֆորիզմներ է գրում ռուսերեն լեզվով, ուստի մեզ տրամադրած  3 աֆորիզմներից 2-ը ներկայացնում ենք թարգմանաբար, իսկ երրորդը՝ բնօրինակով  (ռուսերեն տարբերակներն այստեղ են):

•    բանկիրը վերցնում է՝  հետո հաշվում, իսկ շախմատիստը հաշվում է՝ հետո վերցնում;
•    անգամ թալանելով բանկոմատ, դու չես անի բանկին մատ;
•    много денег хранят в сберегательных банках, мало - в поллитровых.

«Մինչ օրս բանկային թեմային չէի անրադարձել, ուստի շատ հետաքրքիր էր աշխատելը»,- նշել է Աշոտ Նադանյանը: Հատկանշական է, որ անցած տարվա նոյեմբերին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում  Լեւոն Արոնյանը՝  «Դու շախմատին վերաբերում ես որպես աշխատանքի՞»  հարցին պատասխանել էր. «Նույնիսկ ամենահաճելի գործն աշխատանք է: Սիրելի աշխատանք»:

Աշոտ Նադանյանը միջազգային վարպետ է,  Հայաստանի վաստակավոր եւ ՖԻԴԵ-ի մարզիչ է: Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղերից մեկը (Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ):

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  15825
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա