ՎՏԲ-Հայաստանը եւ ՓՄՁԶԱԿ-ը բարելավել են սթարթափերի ֆինանսավորման պայմանները

11.02.2013 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁԶԱԿ) վերանայել են գործող պայմանագրի պայմանները սկսնակ ձեռնարկությունների  ֆինանսավորման պայմանները բարելավելու նպատակով, հայտնել են բանկում:

Մամլո ծառայությունում հիշեցրել են, որ 2012թ. հունիսին ՎՏԲ-Հայաստան Բանկը ստորագրեց համագործակցության պայմանագիր ՓՄՁԶԱԿ-ի հետ, որի արդյունքում կենտրոնը տրամադրում է միջոցներ բանկին սկսնակ ձեռնարկություններին շահավետ պայմաններով   ֆինանսավորելու նպատակով`

- տարեկան տոկոսադրույքը 10%;

- վարկի գումարը` մինչեւ 3 մլն. ՀՀ դրամ

- վարկի ժամկետը` մինչեւ 3 տարի;

- առանց գրավի ապահովվածության (որպես վարկի ապահովվածություն հանդես է գալիս  ՓՄՁԶԱԿ-ի երաշխավորագիրը) եւ առանց լրացուցիչ կոմիսիոն վճարների վարկի տրամադրման/սպասարկման համար:

Վերանայման արդյունքում վարկի տրամադրման գումարը ավելացվել է մինչեւ 5 մլն. ՀՀ դրամ, իսկ ժամկետը երկարացվել է մինչեւ 5 տարի:

Բացի այդ, Սիրիայից հայ ձեռնարկատերերի համար հաստատվել են վարկավորման արտոնյալ պայմաններ` մինչեւ 5 մլն. ՀՀ դրամ եւ մինչեւ 5 տարի ժամկետով վարկը կտրամադրվի  4% տարեկան տոկոսադրույքով:

Համագործակցության պայմանագրի ստորագրման պահից տրամադրվել է մոտավորապես 120 վարկ ընդհանուր առմամբ 250 մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Դիտում՝ 3685
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW