Հրանտ Վարդանյան. «Ծխելն ամենաանպետք զբաղմունքն է»
07.02.2013 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://tmnews.ucoz.com/

Ծխելն ամենաանպետք բանն է, ինչ կարելի է անել, այսօր ասել է Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը:
ՀՀ-ում ծխախոտի խոշորագույն արտադրողներ Գրանտ Տոբակո եւ Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ ընկերություններն ընդգրկող Գրանդ Հոլդինգի նախագահն այսօր խոստովանել է, որ ինքը ծխում է, սակայն շատ դրական է վերաբերվում հակածխախոտային օրենսդրության ընդունմանն ու արշավներին:
«Ես ինքս ծխում եմ, ու որքան շատ ես ծխեմ մեր արտադրած սիգարետները, այնքան որակյալ ծխախոտ կծխեն մեր սպառողները», - ասել է գործարարը:
Դրա հետ մեկտեղ նա ցանկություն է հայտնել, որ Հայաստանում մարդիկ դադարեն ծխել: «Ես գտել եմ Հայաստանում ծխելու դեմ պայքարի ճանապարհը՝ դա ծխախոտի արտահանումն է»,- կատակել է Հրանտ Վարդանյանը:
Նա տեղեկացրել է, որ 2012-ին Գրանդ Հոլդինգը մթերել է 21,2 հազ. տոննա ծխախոտի հումք, իսկ իր ձեռնարկությունների գործունեության արդյունքում գյուղական համայնքներում ծխախոտագործությամբ զբաղվողների թիվը հասել է մոտ 20 հազարի:
Հրանտ Վարդանյանն ասել է նաեւ, որ Գրանդ Հոլդինգը Տավուշում եւ Արցախում այս տարվանից սկսելու է աճեցնել հացահատիկ (ծխախոտի հետ ռոտացիայով), որը ծխախոտի համար փորձարկված եւ ամենաարդյունավետ ռոտացիոն մշակաբույսն է, ինչը, ըստ գործարարի, 3 տարում թույլ կտա Տավուշում եւ Արցախում աճեցնել միջազգային չափանիշներից փոքր-ինչ բարձր որակի ցորեն:
Ըստ գործարարի, շուրջ 3 անգամ աճել են նաեւ Գրանդ Քենդիի արտահանման ծավալները` 2012-ին կազմելով $2 մլն (642,8 հազ. կգ հրուշակեղեն): Ընկերության արտադրանքը Հայաստանից բացի սպառվում է 12 երկրում:
Անդրադառնալով մրցակից “Սիգարոն” ընկերության ֆինանսական դժվարություններին` Հրանտ Վարդանյանն ասել է, որ այդ ընկերության ղեկավարությունը բազմիցս դիմել է իրեն՝ այն գնելու առաջարկով: «Սակայն ես հետաքրքրված չեմ այդ ընկերությամբ: Որքան տեղյակ եմ, այժմ նրանք գտել են ներդրող եւ շարունակելու են արտադրանք տալ»,- ասել է Հրանտ Վարդանյանը:
Նա ասել է, որ 2012-ին Գրանդ Հոլդինգը վճարել է 18,5 մլրդ դրամի հարկ՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 4-րդ տեղը եւ նախորդ տարվա հետ համեմատ ավելացնելով վճարված հարկերի ծավալը 3 մլրդ դրամով:
Հոլդինգում աշխատողների թիվը ներկայումս կազմում է ավելի քան 6300՝ 170 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Վերջին լուրեր
21.05.2025 | 11:07 Նորություններ
20.05.2025 | 16:25 Նորություններ
Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
20.05.2025 | 15:58 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: