Երեւանում քննարկում են «սոցիալապես պատասխանատու հանքարդյունաբերության» հիմնահարցերը

30.11.2012 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հանքարդյունաբերություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» միջազգային համաժողովը:

Համաժողովի հիմնական զեկուցող, Ավստրալիայի Քվինսլենդ համալսարանի հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն  Սալիմ Ալին ներկայացրել է հանքարդյունաբերության, որպես սոցիալ-տնտեսական զարգացման խթան լինելու միջազգային փորձը, անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնք կարող է բախվել Հայաստանը՝ զարգացնելով տվյալ ոլորտը:

«Կարծում եմ, Հայաստանի համար նպատակահարմար է ստեղծել պետական հիմնադրամ, որտեղ կուղղվի հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների մի մասը՝ ապագա սերունդների համար, ինչպես անում է Նորվեգիան», - ասել է Սալիմ Ալին:

Ըստ նրա, հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների գրագետ բաշխումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կանխորոշիչ գործոններից է: «Օրինակ,  Մալայզիայում եւ Թայլանդում հանքարդյունաբերությունը մեծապես նպաստում է այդ երկրների տնտեսությունների զարգացմանը, սակայն Թայլանդում հասարակությանը սոցիալապես խիստ բեւեռացված է, մեծ է աղքատությունը, ինչը ազգային հարստության սխալ բաշխման հետեւանք է», - ասել է Սալիմ Ալին:

Իր ելույթում նա բերել է նաեւ հանքարդյունահանող ընկերությունների եւ հասարակության համագործակցության լավագույն միջազգային օրինակները:
Համաժողովին մասնակցող Ամուլսարում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Գեոթիմ ընկերության բնապահպանության հարցերով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ընկերության գործունեությունում սոցիալական պատասխանատվության բաղադրիչը, ասել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է հասարակության հետ:

«Համայնքները ներգրավված են նախագծի ողջ ընթացքի մեջ: Մեզ մոտ գործում են համայնքների հետ հարաբերությունների կոմիտեներ, առնվազն ամիսը մեկ անգամ մենք հավաքվում ենք եւ ներկայացնում բոլոր զարգացումները մեր նախագծերի շուրջ: Լսում ենք բոլոր հարցադրումները, ու եթե տվյալ պահին պատասխան չենք ունենում, պատրաստում ենք այն հաջորդ հանդիպման համար», - ասել է Արմեն Ստեփանյանը:

Համաժողովը մինչեւ 17:30 առցանց կհեռարձակվի www.aua.am/mining էջում:



Դիտում՝ 2296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW