Կոնվերս Բանկը բացել է «Էրեբունի» մասնաճյուղը

06.11.2012 | 08:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում` Էրեբունի 11 հասցեում, բացվել է Կոնվերս Բանկի 30-րդ՝ «Էրեբունի»  մասնաճյուղը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին եւ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով ու անձնակազմով՝ սպասարկելու օրական շուրջ 150-200 հաճախորդի: Իրավաբանական անձանց սպասարկումը առանձնացված է:

Մասնաճյուղը կառաջարկի բիզնես-վարկեր, հիփոթեքային, ավտովարկեր, ոսկու գրավով, կառուցապատման, ուսանողական եւ այլ անհատական վարկատեսակներ, ինչպես նաեւ ժամկետային ավանդներ, բանկային հաշիվներ, փոխանցումներ, քարտեր:

Ներկայումս Կոնվերս Բանկը Երեւանում ունի 12, իսկ ՀՀ մարզերում ՝18 մասնաճյուղեր, ներառյալ 2 Փոստբանկ մասնաճյուղերը` Երեւան եւ Կապան քաղաքներում: 

Բանկը որդեգրել է նաեւ հաճախորդների սպասարկման «7 օր 24 ժամ»  սկզբունքը`  կիրակնօրյա 24-ժամյա սպասարկում է իրականացնում  «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ում տեղակայված իր «Ավիացիա» մասնաճյուղում եւ կիրակնօրյա-կեսօրյա սպասարկում «Կիլիկիա» մասնաճյուղում:

Դիտում՝ 3837
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai