Գործարարներն առաջարկել են փոփոխություններ մտցնել ԱԱՀ-ի մասին օրենքում

01.11.2012 | 05:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր ասել է, որ կառավարությանն առաջարկել են “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնել:

«ՀՀ կառավարության հետ քննարկել ենք ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդվածով ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն դրամ եւ ավելի արժեքով ներմուծվող ապրանքների վրայից ԱԱՀ ժամկետը 3 տարով հետաձգելու հնարավորություն ստեղծել, այդ շեմն իջեցնել փոքր ու միջին բիզնեսի ոլորտում աշխատողների համար»,- ասել է Վազգեն Սաֆարյանը:

Կառավարությանն ուղղված առաջարկների թվում են նաեւ արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013թ. բյուջեում արտահանման ոլորտի զարգացման համար նախատեսված 300 մլն դրամը լրացնել նաեւ մասնավոր միջոցներով եւ ստեղծել արդյունաբերության զարգացման ֆոնդ, որը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների զարգացմանը:

Վազգեն Սաֆարյանի փոխանցմամբ, ՀՀ կառավարութան հետ խոսվել է նաեւ բանկային տոկոսադրույքների մասին, որոնք պետք է խրախուսեն ավանդադրումը եւ զսպեն կապտալի արտահոսքը: «Հարկային բազան ընդլայնելու համար խնդիր է դրվել վերանայել հարկային տոկոսադրույքները, իջեցնել դրանք, որպեսզի մեծանա հարկ վճարողների թիվը»,- նշել է նա: 

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը հույս է հայտնել, որ նշված առաջարկություններն արձագանք կստանան օրենսդրական դաշտում:

Դիտում՝ 1551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW