Հայ ոսկերիչների հիմնադրամը կներկայացնի հայ ոսկերչությունը աշխարհին

29.10.2012 | 00:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայ ոսկերիչների հիմնադրամը հայտարարում է դրամահավաքի սկզբի մասին` նպատակ ունենալով հետազոտել հայ ոսկերչության անցյալը, ներկան եւ աջակցել ոլորտի ապագա զարգացմանը:

«Մենք՝ հայերս, ոսկերչության մեջ ունեցել ենք ճիշտ այն դերը, որն ունեցել են շվեյցարացիները ժամագործության մեջ: Այն բացառիկ ներդրումը, որը դարեր շարունակ կատարել են հայազգի ոսկերիչները, մեր ազգային հպարտությունն է: Իբրեւ հիմնադրամ՝ մենք մեր առաքելությունն ենք տեսնում այս ներդրումը  աշխարհով հանրահռչակելու մեջ»,  - ասել է Հայ ոսկերիչների հիմնադրամի գործող նախագահ եւ համահիմնադիր Պիեռ Աքելյանը: Նա նկատել է, որ նվիրատվությունները կօգնեն բացահայտել հայ ոսկերչության պատմությունը եւ ճանապարհ հարթել դեպի ապագա:

Հիմնադրամի ծրագրերի շարքում է հայ ոսկերչության պատմության մանրամասն ուսումնասիրումը, ներկայիս հայազգի ոսկերիչների գործունեության հետազոտում եւ հանրահռչակումը: Հիմնադրամի գործունեության կարեւոր ուղղություններից է կրթականը, որի շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայազգի երիտասարդներին ՝ աշխարհի լավագույն դիզայնի դպրոցներում սովորելու համար:

Այս պահին Հայ ոսկերիչների հիմնադրամը ներկայացնում է երկու հովանավորչական փաթեթ՝ $25,000 եւ $15,000: Յուրաքանչյուր հովանավոր իբրեւ հուշանվեր կստանա Franck Muller ժամացույց՝ հատուկ սահամանափակ շարքից: 

Այս բացառիկ ժամացույցները ստեղծվել են Franck Muller ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի աջակցությամբ եւ նվիրված են հայոց այբուբենին: 38 ոսկե եւ 38 պողպատե ժամացույցներից յուրաքանչյուրը կրում է մի տառ:

Հոկտեմբերի 29-ից 31-ը Հայ ոսկերիչների հիմնադրամը կներկայացվի Երեւանում՝ Հայ ոսկերչության ցուցահանդեսին:

Դիտում՝ 1718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai