ՎՏԲ-Հայաստան Բանկը գլխավորել է Յուրի Գուսեւը (ֆոտոշարք)

26.10.2012 | 06:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրենության նախագահ է նշանակվել Յուրի Գուսեւը: Նման որոշում է ընդունել Բանկի Խորհուրդը:

Բանկի նոր ղեկավարին այսօր Երեւանում ներկայացրել է ՎՏԲ Բանկի Դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար - Ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինը:
 
Նա նշել է, որ Յուրի Գուսեւն ունի մեծ փորձ ֆինանսական բնագավառում: Նա հաջողությամբ է իրականացրել իր առջեւ դրված բոլոր խնդիրները՝ ապահովելով արդյունավետ աշխատանք եւ բարձր ցուցանիշներ:

Յուրի Գուսեւն աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից: 2009 թվականին նա նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնին, 2010 թվականից դարձել է Տնօրինության անդամ, իսկ 2012 թվականի փետրվարի 1-ից իրականացնում էր Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պարտականությունները:

 «Մենք համոզված ենք, որ նրա ղեկավարությամբ հետագայում եւս ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն կզարգացնի իր բիզնեսը եւ կշարժվի դեպի առաջադրված հավակնոտ նպատակները: Ներկա պահին մենք ծրագրում ենք մշակել եւ վերամշակել բանկի զարգացման ռազմավարությունը առաջիկա 3-5 տարիների համար: Հուսով ենք, որ Յուրին ակտիվ մասնակցություն կունենա այդ հավակնոտ ռազմավարության թե մշակմանը, եւ թե հաջող իրականացմանը»,- նշել է Միխայիլ Յակունինը:

Մասնավորապես, նոր ռազմավարության շրջանակներում ծրագրվում է ապրանքատեսակների ակտիվ զարգացումը եւ հայկական շուկայում նոր ծառայությունների ներգրավումը: «Մենք ծրագրում ենք ծառայությունների ակտիվ զարգացում ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ հատվածում, այդ թվում՝ նաեւ ֆակտորինգ եւ այլն»,- ասել է Միխայիլ Յակունինը: 

«Կա որոշակի զանգված, որտեղ մենք այդքան էլ ակտիվ չենք աշխատում` դա միջին բիզնեսն է:  Եվ, ընդհանուր առմամբ, ՎՏԲ ռազմավարությունն այդ հատվածում ավելի ակտիվ ներգրավումն է: Այսօր մենք շուկայի այդ հատվածի համար նոր առաջարկ ենք մշակում հաջորդ տարվա համար: Մենք նաեւ կաշխատենք որոշումների կայացման եւ ռիսկերի գնահատման արագության վրա»,- հավաստիացրել է Յուրի Գուսեւը: 

«Շուկայական վարկավորման մասով մեր բիզնեսը բավականին ուժեղ է: Ներկայումս մենք եւս մեկ նոր գործիքի`սպառողական վարկավորման գործարկման հնարավորությունն ենք դիտարկում: Սակայն դա միայն հաջորդ տարվա ծրագրերն են»,- ասել է Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 17702
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai