Ներսես Երիցյան. ՓՄՁ-ներն արագ աճում են

25.10.2012 | 01:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասել է, որ «ՓՄՁ-ներն ամենաարագ զարգացող ոլորտն են Հայաստանում»:

Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 24-ին` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից  ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագրի շրջանակներում կայացած «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» միջոցառման շրջանակներում:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քոնան Փեյսենը Հայաստանում նորարարության եւ տնտեսական զարգացման խթանման գործում կարեւորել է ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը:

Հարավային Աֆրիկայից ժամանած ՓՄՁ վարկավորման փորձագետ  Ռոջեր Կիսլին բանկերին ու աշխատակիցներին առաջարկել է նոր գործիքներ, որոնք կնվազեցնեն ՓՄՁ վարկային ռիսկերը:

Միջոցառման ավարտին գործընկեր ֆինանսական կազմակերպությունների 63 վարկային մասնագետներ եւ վերլուծաբաններ ստացել են «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի կողմից  կազմակերպված «Ֆինանսական վերլուծություն» դասընթացն ավարտելու վկայագրեր:

Դիտում՝ 2394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai