Հայաստանը Doing Business զեկույցում առաջադիմել է 18 կետով` զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը
23.10.2012 | 01:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկի հրապարակված բիզնես վարելու դյուրինության Doing Business 2013 զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է 18 կետով եւ 185 երկրների ցանկում զբաղեցրել 32-րդ հորիզոնականը:
Հայաստանը առաջադիմել է ցանկում իր տեղը կանխորոշող 10 ենթավարկանիշներից 4-ի գծով. շինարարական թույլտվությունների ստացում՝ 3 կետով (46-րդ տեղ); էլեկտրականության միացում՝ 42 կետով (101-րդ տեղ); ներդրողների պաշտպանություն՝ 73 կետով (25-րդ տեղ) եւ հարկերի վճարում՝ 44 կետով (108-րդ տեղ):
Ենթավարկանիշներից 3-ի գծով արձանագրվել է փոքր հետընթաց. բիզնեսի հիմնում՝ 1 կետով (11-րդ տեղ); վարկերի հասանելիություն՝ 2 կետով (40-րդ տեղ) եւ միջազգային առեւտուր վարելու դյուրինություն՝ 1 կետով (107-րդ տեղ):
Մնացած ենթավարկանիշները 2012-ի զեկույցի հետ համեմատ մնացել են անփոփոխ. սեփականության գրանցում՝ 4-րդ տեղ, պայմանագրերի կիրարկում՝ 91-րդ տեղ եւ անվճարունակության հարցերի կարգավորում՝ 63-րդ տեղ:
Չնայած գրանցված առաջընթացի, հարկերի վճարման եւ միջազգային առեւտրի դյուրինությունը մնում են Հայաստանի թույլ կողմերը (համապատասխանաբար՝ 108-րդ եւ 107-րդ տեղեր):
Ցանկում Հայաստանը դիրքավորվել է Նիդերլանդների եւ Բելգիայի միջեւ: Հարեւան Վրաստանն այս տարի մտել է վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակ եւ զբաղեցրել 9-րդ, իսկ Ադրբեջանը՝ 67-րդ հորիզոնականը:
Առաջին 3 տեղերը ցանկում զբաղեցրել են համապատասխանաբար Սինգապուրը, Հոնգ Կոնգը եւ Նոր Զելանդիան:
Հայաստանին վերաբերող զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ, ողջ զեկույցին՝ այստեղ:
Վերջին լուրեր
10.06.2025 | 15:03 Նորություններ
09.06.2025 | 11:42 Ֆինտեխ
Գլոբալ ֆինտեխի հասույթի 60%-ը գեներացնում են 100-ից պակաս խաղացողներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: