Raiffeisen-ը պարգեւատրել է Արարատբանկին SWIFT փոխանցումների բարձր որակի համար

11.10.2012 | 09:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արարատբանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար  ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից ճանաչվել է առաջին բանկը Հայաստանում:

Մրցանակը բանկի միջազգային գործառնությունների վարչության ղեկավարին հանձնել են Raiffeisen Bank International AG-ի ներկայացուցիչները`  Երեւանում հայաստանյան թղթակից բանկերի մասնագետների համար կազմակերպված սեմինար-դասընթացների ժամանակ:
 
«Այս գնահատականը վկայում է STP որակի միջազգային ստանդարտներին Արարատբանկի  դրամական փոխանցումների համապատասխանության, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման եւ շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին: Արարատբանկը, լինելով միջազգային էլեկտրոնային վճարումների համակարգերի ակտիվ մասնակից, փոխանցումները 2012թ.-ին  իրականացրել է  առավել արագ  եւ գրագետ մշակված», - նշել են բանկում:

Դիտում՝ 2789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai