Բացվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի «Վանաձոր» մասնաճյուղը

11.10.2012 | 07:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը  մասնաճյուղ է բացել Վանաձոր քաղաքում` Տիգրան Մեծի 41 (Հայքի հրապարակ) հասցեով: 

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի  գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ Վարդան Հովսեփյանը, «Վանաձոր»-ը դարձավ կազմակերպության թվով երրորդ մասնաճյուղը: Արդեն իսկ գործում են երկու մասնաճյուղեր Էրեբունի համայնքում եւ Էջմիածին քաղաքում:

«Ինչպես եւ խոստացել էինք, մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը, եւ մեր ծառայություններն արդեն հասանելի են նաեւ Վանաձորի բնակիչների համար: Կազմակերպության կարեւորագույն խնդիրներից է նաեւ սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ստեղծումն ու բարձր հուսալիության ապահովումը: Չնայած շուկայում ձեւավորված կոշտ մրցակցությանը` մենք նախատեսում ենք սպասարկման բարձր որակի եւ արագության շնորհիվ ներգրավել հաճախորդների կայուն զանգված: «Վանաձոր» մասնաճուղում, ինչպես եւ մնացած բոլորում, հաճախորդների համար մեր դռները բաց են շուրջօրյա»,- նշել է Վարդան Հովսեփյանը:

Նորաբաց «Վանաձոր» մասնաճյուղը տրամադրելու է կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների գրեթե ողջ ցանկը: Մոտ ապագայում այդ ցանկն էլ ավելի կընդլայնվի:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի ղեկավարը նշել է, որ հավատարիմ մնալով իր ռազմավարությանը` վարկային կազմակերպությունը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի ողջ տարածքում: Մասնավորապես, մոտ օրերս մասնաճյուղ կբացվի Գյումրի քազաքում, այնուհետեւ եւս երկու մասնաճյուղեր` Մասիս եւ Գորիս քաղաքներում:

Դիտում՝ 10104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai