ԱԳՆ շենքը վաճառվեց «Տանգո» ընկերությանը

04.10.2012 | 05:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, ՀՀ կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14241,9 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները եւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է «Տանգո» ՓԲԸ-ին (գտնվելու վայրը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան):

ԱԳՆ շենքի եւ հարակից տարածքների համար գնորդը կվճարի ավելի քան $51,2 մլն:

Ըստ կառավարության կողմից ներկայացված տեղեկանքի, գնորդը պարտավորվում է գույքի հանձնում-ընդունումից հետո անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր`  միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային եւ  արտաքին տեսքը:

Դիտում՝ 6302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai