ԱՄՀ-ն մատնանշել է Հայաստանում բարեփոխումների դանդաղ ընթացքը

28.09.2012 | 03:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը այցի արդյունքներով հայտարարություն է տարածել, որում մատնանշել է Հայաստանում ընթացող կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ առաջընթացը՝ թեեւ ցանկալիից դանդաղ տեմպով:

ԱՄՀ առաքելությունը սեպտեմբերի 5-18-ին այցելել է Երեւան` «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի հինգերորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ եւ 2012 թ. IV հոդվածի շրջանակում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

«Լավ բերքի եւ հանքարդյունաբերության ու ծառայությունների ոլորտների դինամիկայի շնորհիվ ակնկալվում է, որ 2012թ. աճը կհասնի 6.2%-ի, իսկ 2013թ. տնտեսության միտման վերականգնվելուն զուգահեռ եւ Եվրոպայի ու Ռուսաստանի պայմանները հաշվի առնելով, կչափավորվի՝ կազմելով 4.3%»,- ասել է Մարկ Հորթոնը, հավելելով, որ գնաճը 2012-2013թթ. Հայաստանում չափավոր կլինի՝ պահպանվելով ԿԲ-ի նպատակադրած միջակայքում (4±1.5 տոկոսային կետ):

Նա նշել է նաեւ, որ ԿԲ-ն ուժեղացրել է հավատարմությունը ճկուն փոխարժեքի եւ գնաճի նպատակադրման ռեժիմին:

Ըստ նախնական ժամանակացույցի, նախատեսվում է, որ ԱՄՀ խորհուրդը ստուգումը կքննարկի դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստում: Հաստատման դեպքում ԱՄՀ-ն կտրամադրի $52 մլն ՝ EFF/ECF ծրագրերի շրջանակում տրամադրած ընդհանուր գումարը հասցնելով  $327 մլն-ի:

«Իշխանությունները մեծ հետաքրքրվածություն են արտահայտել 2013թ. կեսին ընթացիկ ծրագրի ավարտից հետո ԱՄՀ հաջորդ ծրագրով, որը հավանաբար կընդգրկի հետագա 3 տարիները: Նրանք նշել են, որ նոր ծրագիրը կսատարի արտաքին եւ հարկաբյուջետային ճշգրտումը շարունակելու քաղաքականությանը, քաղաքականության բուֆերների եւ հարկաբյուջետային հնարավորությունների ամրապնդման եւ աճը խթանող կառուցվածքային բարեփոխումների իրականցման համար՝ ճգնաժամով պայմանավորված աջակցության զգալի գումարների ետ վերադարձի ժամանակահատվածում»,- ասվում է հայտարարությունում:

Դիտում՝ 1853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai