I կիսամյակում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են շուրջ 60%-ով

06.09.2012 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. հունվար-հունիսին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $266.1 մլն՝ 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 39.4%-ով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճծառայությանը, ուղղակի ներդրումների ծավալն առաջին կիսամյակում կազմել է $147.5 մլն՝ նվազելով 59.7%-ով: 

Հայաստանի ավանդաբար խոշորագույն օտարերկրյա ներդրող Ռուսաստանի ուղղակի ներդրումները ՀՀ տնտեսությունում նվազել են 80,2%-ով՝ կազմելով առաջին կիսամյակում $38,3 մլն:

Ավանդաբար երկորդ խոշորագույն ներդրող Ֆրանսիան, նվազեցնելով իր ուղղակի ներդրումները 68,4%-ով ($23,9 մլն), զիջել է իր տեղը Շվեյցարիային, որն առաջին կիսամյակում ապահովել է Հայաստանում $25,26 մլն ուղղակի ներդրումներ:

Դիտում՝ 2998
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW