Հայաստանում ACCA որակավորված մասնագետների թիվը հասել է 58-ի

04.09.2012 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում ACCA (Association of Chartered Certified Accountants / Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած շրջանավարտների թվով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Այ Էյ Բի Սենթր հայ-բրիտանական ուսումնական կենտրոնում, 2012թ. քննական արդյունքներով` Հայաստանից 7 մասնակիցներ հաջողությամբ հանձնել են ACCA որակավորման եզրափակիչ քննությունները: Մինչդեռ Վրաստանում այս տարի չի գրանցվել ոչ մի շրջանավարտ, իսկ Ադրբեջանում հաջողակ մասնակիցների թիվը 4-ն է։

ACCA որակավորում ստանալու համար ուսանողները պետք է հաջողությամբ հանձնեն 14 քննություն եւ ունենան համապատասխան աշխատանքային փորձ:

Այս տարվա քննական արդյունքներից հետո Հայաստանում բնակվող ACCA որակավորված մասնագետների թիվը հասել է 58-ի, ինչը գերազանցում է հարեւան երկրների գրանցած արդյունքները։

ACCA ծրագիրը տրամադրում է միջազգայնորեն ճանաչված բազմակողմանի որակավորում` ընդգրկելով հաշվապահության, բիզնես կառավարման եւ ֆինանսական ոլորտների հիմնական ուղղությունները: ACCA որակավորման տրամադրած խորը գիտելիքները կարող են կիրառվել աշխատանքային բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` մասնագիտական գործունեության ընթացքում, արդյունաբերությունում, հասարակական սեկտորում, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում:

2002 թ-ին Այ Էյ Բի կենտրոնը ACCA-ի կողմից ճանաչվել է Գրանցված մասնագիտացված ուսուցում առաջարկող կառույց, իսկ 2008թ. մարտին Կենտրոնին շնորհվել է Հայաստանում ACCA համակարգչային քննությունների անցկացման արտոնագիր:

«Այ Էյ Բի կենտրոնը հպարտ է, որ իր զգալի ներդրումն է ունեցել շրջանավարտների ձեռքբերումների, ինչպես նաեւ Հայաստանում հաշվապահության եւ աուդիտի մասնագիտական ոլորտների զարգացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 28054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai