«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ը կարեւորում է գյուղացիական կոոպերատիվների դերակատարումը

09.08.2012 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից տրամադրած փոխառու միջոցների հաշվին վարկավորել է Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի 17 գյուղացիական կոոպերատիվների անդամ 404 գյուղացիական տնտեսություններ:

2011թ. աշնանը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի եւ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի միջեւ կնքվեց 140 մլն դրամի փոխառության պայմանագիր, որով պետք է վարկավորվեին գյուղացիական կոոպերատիվների անդամ տնտեսությունները:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի գործադիր տնօրեն Սեւակ Մանուկյանը հայտնել է, որ փոխառությունները ստացվել են  2 մասով՝  2011թ. սեպտեմբերին եւ 2012թ. հունվարին, յուրաքանչյուրը  70-ական մլն դրամ:  Ծրագրի իրականացմանը իր կարեւոր մասնակցությունն է ունեցել նաեւ Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը, որը դրամաշնորհ է տրամադրել ծախսերի եւ, համապատասխանաբար, վարկերի տոկոսադրույքների  նվազեցման նպատակով:

Ծրագրով նախատեսված միջոցների տեղաբաշխումն ամբողջությամբ ավարտվել է: Վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմել է 11%, մարման ժամկետը՝ 1 տարի: Ծրագրի իրականացման ընթացքում տեղի է ունեցել վարկերի գումարի  տրամադրման առավելագույն շեմի բարձրացում՝ սկզբնական 250 հազ.-ից մինչեւ 500 հազ. դրամ: Սեւակ Մանուկյանի փոխանցմամբ, դա պայմանավորված էր ի հայտ եկած պահանջներով եւ իրականացվեց ծրագրի հնարավորությունը նորից գնահատելուց հետո:

Տրամադրված միկրովարկերի գումարները տատանվում էին հիմնականում 250 հազ.-ից մինչեւ 500 հազ. դրամի սահմաններում, միջոցներն ուղղվել են գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների իրականացմանը: Արդեն կան որոշակի տնտեսություններ, որոնք  սկսել են սպասարկել իրենց վերցրած վարկերը:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի ղեկավարի փոխանցմամբ, տրամադրված վարկերի տոկոսավճարներից 2 տոկոսային կետը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի եւ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի համատեղ որոշմամբ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուղղվելու է վարկավորվող համայնքներում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը:

Սեւակ Մանուկյանի գնահատմամբ, Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում գյուղացիական կոոպերացիան մեծ դերակատարում ունի, եւ «այս ծրագիրը գյուղացիական կոոպերացիայի խրախուսմանն ուղղված յուրահատուկ նախաձեռնություն է»:


Դիտում՝ 35374
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai