Նորություններ
Իդրամը ներկայացրել է էլ. փողի առավելությունները
Չորեքշաբթի 18 Հուլիս 2012
Երեւան: Մեդիամաքս: Իդրամ վճարահաշվարկային համակարգը, որն այս տարվա մարտին ստացել է էլեկտրոնային փողերի թողարկման առաջին լիցենզիան Հայաստանում, այսօր Երեւանում շնորհանդես էր կազմակերպել՝ ներկայացնելով էլ. փողի կիրառման առավելությունները:
Շնորհանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է մի շարք նորամուծություններ, մասնավորապես, էլ. փողով ավիատոմսերի գնման հնարավորություն, երբ հաճախորդը հեռախոսով պատվիրում է ավիատոմս եւ, ստանալով պատվերի համարը, վճարում առցանց, ինչպես նաեւ App Store-ում եւ Android Market-ում մոտ օրերս տեղադրվելիք Idram հավելվածը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Ներկայացվել է նաեւ Իդրամի եւ Պրոմեթեյ բանկի MasterCard Standard քո-բրենդային վճարային քարտը, որը հնարավորություն է տալիս կանխիկացնել էլեկտրոնային դրամական միավորները եւ անկանխիկ վճարումներ իրականացնել:
Այսօրվա դրությամբ էլեկտրոնային փողով Հայաստանում հնարավոր է իրականացնել կոմունալ վճարումներ, կատարել փոխանցումներ, վճարել հարկեր եւ տուրքեր, իրականացնել էլեկտրոնային առեւտուր եւ այլն:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 884
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


