Նորություններ
«Սբերբանկ Կապիտալը» եւ Տիգրան Արզաքանցյանը գործընկերներ են դարձել
Ուրբաթ 13 Հուլիս 2012
Երեւան: Մեդիամաքս:«Սբերբանկ Կապիտալ»-ը (Սբերբանկի ներդրումային ստորաբաժանում) գնել է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» հայկական ոսկի արդյունահանող նախագծի բաժնետոմսերի 49%:
«Պարամաունտ»-ի բաժնետոմսերի մնացած 51% մասնաբաժինը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
Նախորդ տարվա վերջում Տիգրան Արզաքանցյանը հայտնել էր, որ 2012 թվականին ներդրումները նախագծում $7 մլն կկազմեն: Նա հավելել էր, որ տարածքում կարող է վերամշակման արտադրամաս կառուցվել, ինչը արտադրության եկամտաբերությունը կարող է բարձրացնել 30-40%-ով:
«Հիշեցնենք, որ «Սբերբանկ Կապիտալ»-ի մենեջմենթը (ավելի վաղ` «Տրոյկա Դիալոգ») Հայաստանում լայնածավալ բիզնես կապեր ունի», - նշում է Կոմերսանտ-ը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 2607
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


