Նորություններ
ՎՏԲ -Հայաստան Բանկ-ը ֆինանսավորել է Էկոտոմատո ընկերության ջերմոցային տնտեսությունը
Հինգշաբթի 12 Հուլիս 2012
Երեւան: Մեդիամաքս: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆինանսավորում է տրամադրել «Էկոտոմատո» ՓԲԸ-ին, որը զբաղվում է վարդերի արտադրությամբ եւ արտահանմամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկ-ի գլխավոր տնօրենի ժ/պ Յուրի Գուսեւն ասել, որ «մեզ համար սա առաջին փորձն է տվյալ ոլորտում, եւ հուսով ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման էական ներուժի առկայության պարագայում նմանատիպ նախագծերը բավականին շատ կլինեն»:
Նա նաեւ նշել է, որ ֆինանսավորմանը մասնակցել է նաեւ Արդշինինվեստբանկը:
«ՀՀ բանկային համակարգում սա առաջին գործարքն է, երբ երկու առեւտրային բանկեր միավորել են իրենց ուժերը եւ համատեղ ֆինանսավորել նշյալ բիզնես նախագիծը, որը արդյունավետորեն զարգանում է արտահանման ծառայությունների շուկայում», - ասել է Յուրի Գուսեւը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1710
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ







