Նորություններ
ԻՆԳՈ Արմենիան գնել է Կասկադ Ինշուրանսի բաժնետոմսերի 100%-ը
Չորեքշաբթի 04 Հուլիս 2012
Երեւան/Մեդիամաքս/. ԻՆԳՈ Արմենիայի եւ Կասկադ Ինշուրանսի՝ ԻՆԳՈ Արմենիա անվան տակ միաձուլման արդյունքում ստեղծվել է Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունը, որի բաժնետիրական կազմը նույնն է, ինչ նախկինում ուներ ԻՆԳՈ Արմենիան:
Կասկադ Ինշուրանսի բաժնային կապիտալի 65%-ը պատկանում էր ԱՄՆ-ում հիմնադրված Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամին պատկանող «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ինմ, իսկ 35%-ը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ):
Լեւոն Ալթունյանը տեղեկացրել է, որ 2 ընկերությունների բիզնես-գործընթացների, փորձի համատեղման եւ անձնակազմերի միավորման գործընթացներն արդեն ավարտվել են, եւ ընկերությունն այսուհետ ավելի արագ եւ որակյալ սպասարկում է իրականացնելու՝ ունենալով Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային եւ գործակալական ցանցը (320 աշխատակից, 65 գրասենյակ եւ շուրջ 2000 գործակալ):
Գառնիկ Տոնոյանը նշել է, որ ընկերությունների միաձուլումը շուկայի թելադրանքն էր՝ ունենալ ավելի հզոր ֆինանսական բազա եւ ենթակառուցվածքներ: «Միաձուլման արդյունքում ընկերությունն ունի ավելի քան 200 հազ. հաճախորդ, ավելի քան 8,7 մլրդ դրամի ապահովագրական պորտֆել, եւ այս տարի մենք ակնկալում ենք հավաքագրել շուրջ 9,2 մլրդ դրամի ապահովագրավճար», - ասել է Գառնիկ Տոնոյանը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1543
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


