Նորություններ
Բացվել է ՎՏԲ-Հայաստանի գլխամասային գրասենյակի սպասարկման նորացված սրահը (ֆոտոշարք)
Երեքշաբթի 03 Հուլիս 2012
Երեւան: Մեդիամաքս:Այսօր Երեւանում բացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գործող գլխամասային գրասենյակի սպասարկման սրահը, որը ս.թ. ապրիլի 6-ից վերանորոգվում էր:
«Մենք փուլ առ փուլ շարունակում ենք աշխատանքները՝ բերելու մեր բոլոր մասնաճյուղերը միասնական ֆիրմային ոճի: Մինչեւ այս տարեվերջ նախատեսում ենք վերազինել 10-ից ավելի մասնաճյուղեր: Մասնավորապես, հուլիսի սկզբին իր գործունեությունը կվերսկսի նաեւ մեր բանկի Արաբկիր մասնաճյուղը»,- նշել է Արտակ Խաչատրյանը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, ով մասնակցում էր սրահի բացման արարողությանը, իր հերթին նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին շրջանում աչքի է ընկնում դինամիկ աճով եւ նոր տիպի ծառայությունների ներմուծմամբ:
Բանկի գլխամասային գրասենյակի սպասարկման նոր սրահում հաճախորդները կարող են, մասնավորապես, բացել հաշվեհամար, պատվիրել պլաստիկ քարտ, ստանալ եւ ուղարկել դրամական միջոցներ, ձեւակերպել վարկ, ստանալ հաշվադրամարկղային սպասարկում, վարձակալել անհատական պահատուփ եւ օգտվել բանկոմատից:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 3133
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ









































