Շրջանառության մեջ են մտնում 50 դրամ արժեքով հիշատակային մետաղադրամներ

25.06.2012 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում 50 դրամ անվանական արժեքով Հայաստանի մարզերին եւ Երեւան քաղաքին նվիրված 2012 թ. թողարկման ՀՀ  շրջանառու հիշատակային մետաղադրամները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկում, նշված մետաղադրամները ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

50 դրամ անվանական արժեքով 2003 թ. թողարկման ՀՀ մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության:
 
Կենտրոնական բանկը թողարկել է 11 տեսակի 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի Հանրապետության 10 մարզերին եւ  ք. Երևանին:
 
Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են.

- Տավուշի բերդը` նվիրված Տավուշի մարզին;
- Գառնու հեթանոսական տաճարը` նվիրված  Կոտայքի մարզին;
- Սեւանի թերակղզին` նվիրված Գեղարքունիքի մարզին;
- Հաղպատի եկեղեցական համալիրը` նվիրված Լոռու մարզին;
- Ֆայտոն` նվիրված Շիրակի մարզին;
- Սյունիքի դարպասները` նվիրված Սյունիքի մարզին;
- Խոր Վիրապը Արարատի պատկերի ներքո` նվիրված Արարատի մարզին;
- Քարայծ`  նվիրված Վայոց Ձորի մարզին;
- Բյուրականի աստղադիտարանը` նվիրված Արագածոտնի մարզին;
- Սարդարապատը` նվիրված Արմավիրի մարզին;
- Սասունցի Դավթի արձանը երկաթգծի կայարանի շենքի պատկերի ներքո` նվիրված Երեւան քաղաքին:

Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է` «50 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր:    

Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում:  Տպաքանակը` 60 000 հատ յուրաքանչյուր տեսակից:

Դիտում՝ 12216
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai