Նորություններ
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու առաջին 3 հատվածները կկառուցի իսպանական Corsan-Corviam-ը
Շաբաթ 02 Հունիս 2012
Երեւան/Մեդիամաքս/. «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Երեւան-Արարատ, Երեւան-Աշտարակ եւ Աշտարակ-Թալին հատվածների վերակառուցման աշխատանքները կիրականացնի իսպանական Corsan-Corviam Construccion SA ընկերությունը, իսկ կառավարման խորհրդատվությունը եւ տեխնիկական վերահսկողությունը ` ֆրանսիական Safege եւ իսպանական Eptisa ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկությունը:
Corsan-Corviam Construccion SA ընկերությունը ունի 80 տարվա պատմություն: Այն կառուցել եւ շահագործում է 1700 կմ ավտոճանապարհներ Իսպանիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեքսիկայում:
Safege ընկերությունը հիմնադրվել է 1919 թ.: Այն իր բնագավառում (ծրագրերի կառավարում, նախագծերի եւ շինարարության վերահսկողություն, գործառնական աջակցություն եւ ենթակառուցվածքների մշակում եւ զարգացում) հանդիսանում է Եվրոպայի առաջատար ընկերություններից մեկը:
Eptisa ընկերությունը հիմնվել է 1956 թ, եւ համարվում է Իսպանիայի ճարտարագիտական եւ խորհրդատվական լավագույն ընկերություններից մեկը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 972
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


