Facebook
Google Extention
RSS


Հինգշաբթի, Մայիս 23
Նորություններ

 

Հայփոստն ու Իտալիայի փոստը սկսում են համագործակցությունը

 
 Շաբաթ 12 Մայիս 2012
 

Երեւան/Մեդիամաքս/. Հայփոստը նոր ծառայությունների ներդրման համար կօգտագործի Եվրոպայի առաջատար փոստային օպերատորներից մեկի` Իտալիայի փոստի հաջողված փորձը:

Այս մասին ասել է «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան  Պաբլո Գեչիջյանը. «Այս ծրագիրը կմեծացնի Հայփոստի սոցիալական ներգրավվածությունը Հայաստանի մարզերում, ինչը շատ կարեւոր է»,- նշեց նա:

Պոստե Իտալիանեի կողմից ծրագրի ղեկավար Ալբերտո Բուտարոնին նշեց, որ ուսումնասիրություններն արդեն կատարված են եւ իրենք պատրաստ են սկսել աշխատանքները Հայաստանում:

Հայփոստի եւ Պոստե Իտալիանեի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, համագործակցության հիմնական ոլորտներն են.

Փոստային բաժանմունքների ցանցի զարգացում.

ա) ցանցի բարելավում եւ կազմակերպական մոդելների ձեւավորում;
բ) շահագործական եւ կոմերցիոն գործընթացների սահմանում;
գ) վաճառքի ուղիների եւ կազմակերպման կառավարում:

Ֆինանսական ապրանքների փաթեթի սահմանում եւ իրացում.

ա) գործառնական ապրանքներ, ընթացիկ հաշիվներ եւ քարտեր;
բ) վարկեր, միկրո վարկեր, ապահովագրություն:

Պոստե Իտալիանեն սպասարկում է ավելի քան 5 միլիոն ընթացիկ հաշիվներ, 14 մլն դեբետային եւ կանխավճարային քարտեր: Պոստե Իտալիանեն Իտալիայում կյանքի ապահովագրության ծառայության խոշորագույն մատուցողն է:

 
վերադառնալ
Դիտումների քանակը՝  628
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա