Facebook
Google Extention
RSS


Երեքշաբթի, Մայիս 21
Նորություններ

 

Մայիսի 9-ի տոնին ընդառաջ Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին

 
 Երեքշաբթի 08 Մայիս 2012
 

Երեւան: Մեդիամաքս: Լիդիան Ինթերնեշնլ ընկերությունը եւ իր դուստր կազմակերպություն «Գեոթիմ» ՓԲԸ-ն ավարտեցին Գնդեվազի ծառատունկի առաջին էտապը:

Ծառուղին, որն ի վերջո կունենա 5,000 ծառ, կրում է Գնդեվազի անվանի հերոս-ազատամարտիկ Վահրամ Եղոյանի անունով:

2 000 արագաճ բարդիների հիբրիդի տնկիներ տնկվել են Գնդեվազի կողքով անցնող հանրապետական մայրուղու 5 կմ երկայնքով: Ծառուղու համար ընտրվել է հենց այս հատվածը, որպեսզի նվազեցվի Ամուլսարում կատարվող աշխատանքների տեսանելիության ազդեցությունը եւ Գնդեվազի տարածքը ավելի գեղատեսիլ լինի:

Ընտրվել է բարդիների այս տեսակը, քանի որ նրանք կանաչապատման ավանդական տեսականու համեմատ ունեն մի շարք առավելություններ. համեմատաբար արագաճ են,  չորադիմացկուն եւ գեղեցիկ: Տնկման հեռավորության շնորհիվ կստեղծվի խիտ շերտ, որը կնվազեցնի տեղանքում իշխող քամիների ուժգնությունը եւ կպահպանի ճանապարհը ձնաբքերից:

Գեոթիմը արագաճ բարդիների տնկիներ է տրամադրել նաեւ Գնդեվազում համաշխարհային երկրորդ պատերազմի հերոսների հուշարձանի, մատուռի, ինչպես նաեւ Գորայք համայնքում Գեոթիմի կողմից հիմնովին վերանորոգված գրադարան-ուսուցման կենտրոնի շրջակա տարածքների կանաչապատման համար:

Եվս 4000 տնկիներ կտնկվեն Գնդեվազի ծառուղում եւ հետագայում հարակից Սարավան համայնքում: 

 
վերադառնալ
Դիտումների քանակը՝  798
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա