Նորություններ
Է. Էռնեկյանին կշնորհվի «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակը
Շաբաթ 05 Մայիս 2012
Երեւան/Մեդիամաքս/. Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է համանուն անունը կրող մրցանակի դափնեկիր:
Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում:
Արգենտինայի Առեւտրի պալատը Էդուարդո Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ եւ ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում:
Էդուարդո էռնեկյանը ծնվել է 1932 թվականին: Նա Կորպորասիոն Ամերիկայի նախագահն է: Կարիերան սկսել է տեքստիլ արդյունաբերությունից, այնուհետեւ մուտք է գործել հաղորդակցության ոլորտ` ստեղծելով Արգենտինայի առաջին բազմաճյուղ մեդիա ընկերությունը:
1998թ. Կորպորասիոն Ամերիկան ընդլայնել է իր համաշխարհային գործունեությունը` ներդրումներ կատարելով ծառայությունների, արտադրության եւ ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում.
Ընկերությունը ստանձնել է 51 օդանավակայանային համալիրների կոնցեսիոն կառավարումը, որոնցից 35-ը` Արգենտինայում:
Ներկայումս Էդուարդո Էռնեկյանը նախաձեռնել է բացառիկ կարեւորություն ունեցող «Ակոնկագուա» բիօվկիանոսային միջանցք» նախագծի իրականացումը, որով նախատեսվում է տրանսպորտային թունելի կառուցում Անդյան լեռնաշղթայի միջով: Այն ուղիղ կապով Արգենտինան կմիացնի Չիլիին, իսկ Ատլանտյան օվկիանոսը` Խաղաղ օվկիանոսին:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 755
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


