Նորություններ
Երեւանի ֆինանսական ակադեմիան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» դպրոցական մրցաշար է կազմակերպել
Հինգշաբթի 03 Մայիս 2012
Երեւան: Մեդիամաքս:Երեւանի ֆինանսական ակադեմիայի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Երեւանում կայացել է առաջին քաղաքային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» դպրոցական մրցաշարը:
Կարեն Գասպարյանի խոսքերով, Ֆինանսական ակադեմիայում այդ ինտելեկտուալ խաղի կազմակերպման բարի ավանդույթ է ձեւավորվել: Մասնավորապես, վերջին երեք տարիների ընթացքում Ակադեմիայում կազմակերպվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի «Ֆինանսիստ» խաղերը, որոնց մասնակցում են տարբեր բուհերի տնտեսական մասնագիտացում ստացող ուսանողներ:
«Ինչ վերաբերում է դպրոցական մրցաշարին, ապա ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ այն գերազանցել է մեր բոլոր սպասումները` դպրոցականներն ավելի ազարտային են եւ հաղթանակ տանելու ձգտման մեջ հատուկ անկեղծություն են դրսեւորում: Խաղը ցույց տվեց, որ մենք շատ լավ եւ զարգացած երեխաներ ունենք, որոնք ավելի ժամանակակից են, քան մեր սերունդը: Այնուամենայնիվ, զգացվում է, որ նրանք ավելի քիչ կարդացած են գեղարվեստական գրականության մասով, սակայն տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի շնորհիվ տեղեկատվության մեծ պաշարներ ունեն»:
Կարեն Գասպարյանի խոսքերով, Ֆինանսական ակադեմիան առանձնահատուկ իմաստ է տալիս «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը, «եւ դա մեր գործընկերուհու` Իրինա Մամիջանյանի մեծ ջանքերի շնորհիվ է, ով պարապում է մեր Ակադեմիայի թիմերի հետ, եւ միեւնույն ժամանակ հանդիսանում է Ակադեմիայում գործող ուսանողական «Ֆ» թատրոնի ղեկավարը»:
Դպրոցական մրցաշարի արդյունքներով, որն անց էր կացվում № 51 դպրոցում, հաղթողներն ու մասնակիցները պարգեւատրվեցին խորհրդանշական մրցանակներով եւ դիպլոմներով:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1762
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ











